ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 391.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 436.00 դրամ (-3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 443.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.68 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.83 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գազամատակարարման դադարեցումներ Գեղարքունիքում, Սևանում և Երևանի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեն այսօրվանից գործարկում է թեժ գծի նոր համարներ
Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։ «Հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական փաստաթղթերը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակով՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն նաև գործընթացին առնչվող հարցերին։ Հարթակի վերաբերյալ ...
Կարդալ ավելին »34-րդ հորիզոնական․ ՀՀ-ն բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով : Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։ Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 02/05/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 36045.38 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 2667.29 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 3279.03 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 22119.41 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 02/05/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 389.94 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 443.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.80 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 520.80 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում թատերական երկամսյակի 10 ներկայացումը դիտել է մոտ 3350 հանդիսատես
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնի դերասաններին, որոնք ներկայացրին «Ծառերը կանգնած են մեռնում» բեմադրությունը, ռեժիսոր՝ Սամվել Բաղինյան։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սա թատերական երկամսյակի շրջանակներում կազմակերպված վերջին՝ 10-րդ ներկայացումն էր։ 2025 ...
Կարդալ ավելին »Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ
Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով կեսգիշերից հետո։ «Նավի վրա անցք կա, և ...
Կարդալ ավելին »Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր
Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով դարձավ երկրորդ տեղակալ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...
Կարդալ ավելին »