Երևանի պետական համալսարանում մայիսի 15-16-ին առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և գործակցության հարթակ, ինչի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Ինչպես տեղեկանում enq ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության համար. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանվում են նոր կարգավորումներ, արգելվում է սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարի խոսքով՝ ...
Կարդալ ավելին »Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները․ ՀԷՑ-ի նոր ծրագիրը
ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, առաջինը Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, ...
Կարդալ ավելին »«Սուրմալուի» մոտ մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային մրցույթը կհայտարարվի մինչև մայիսի ավարտը
Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը նախատեսում է մայիսի ավարտին հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային նախագծի մրցույթ։ Այդ մասին մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։ Նրա խոսքով՝ տեխտնտեսական ուսումնասիրության մրցույթի հայտարարման համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ է, լրամշակվել է միջազգային խորհրդատուների մասնակցությամբ և քննարկումների արդյունքում։ «Մետրոպոլիտենի ...
Կարդալ ավելին »WTA. Էլինա Ավանեսյանը 38-րդն է
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 38-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ WTA, մայիսի5 1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 11 118 միավոր2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 67733 (4). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 66034 (3). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 62435 (6). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 48756 (5). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ)՝ ...
Կարդալ ավելին »Բարեփոխումները տվել են իրենց արդյունքները. ՀԿԱԾ պետը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Սիրո Ամիրխանյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին. «Հարգելի՛ ծառայակիցներ, Մայիսի 5-ը ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեգրության նշանակալից օրն է։ Այսօր տոնում ենք մեր Ծառայության հիմնադրման 27-ամյակը և Հարկադիր կատարողի մասնագիտական տոնը՝ կարևորելով այն ուղին, որն անցել ենք միասին՝ օրենքի պաշտպանության, արդարության վերականգնման և իրավունքի գերակայության հաստատման ճանապարհին։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ...
Կարդալ ավելին »Կառուցվել է Մ-6 ճանապարհն Ախթալայի հետ կապող ժամանակավոր 2-րդ կամուրջը. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքին
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Նիկոլ Փաշինյանն այցելել է ու ծանոթացել կատարված աշխատանքին: «Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը»,– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Կարդալ ավելին »Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 միջազգային զորավարժությունները
Էստոնիայի պաշտպանական ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունը՝ «Siil 2025»-ը, տեղի կունենա մայիսի 5-ից 23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ավելի քան 16,000 զինծառայողներ, ինչպես նաև դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնել են Էստոնիայի պաշտպանության ուժերը։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ Էստոնիայի և ...
Կարդալ ավելին »Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը համեմատելի է նախորդ 10-15 տարիների հետ. Ավինյան
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր՝ 224 աստիճանահարթակներով և հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում: Կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել են ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ...
Կարդալ ավելին »Երևանում օդի աղտոտվածությունը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է
Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց օդի որակի չափման սարքերի՝ ապրիլ ամսվա տվյալները: Ըստ այդմ՝ օդի աղտոտման վայրերի կիզակետում՝ շինհրապարակներում, տեղադրված 173 կայանից ստացված տվյալների համաձայն՝ PM2,5-ի համար միջինացված արժեքը եղել է 61, PM10-ի համար՝ 22, ինչը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է:
Կարդալ ավելին »