Author Archives: admin

Գորիսում պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակը

Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատով հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ելույթում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ

Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։ Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված գործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական բնույթ. դեսպան Խաչատրյան

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը պետք է դիտարկել երկու երկրների միջև բազմաոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։  Դեսպանը նման կարծիք է հայտնել Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։  «Բազմիցս նշվել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական մեծ հետագիձ՝ հիմնված ընդհանուր արժեքների, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը և Ֆրանսիան՝ որպես ...

Կարդալ ավելին »

Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Բոուլդեր քաղաքում տղամարդը բոցավառիչով և շշառումբերով հրի է մատնել մարդկանց հրեական համայնքի միջոցառման ժամանակ, որի մասնակիցներն աջակցություն էին հայտնում Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ՝ 52-ից 88 տարեկան։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կասկածյալը 45-ամյա Մոհամեդ Սաբրի Սոլիմանն է, որը հարձակման ժամանակ բացականչել է «Ազատել ...

Կարդալ ավելին »

Մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխվել 10 կգ թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

Օտարերկրյա քաղաքացին իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և տեղափոխել ՀՀ: Այնուհետև, օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կգ  թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ, ապօրինի ձեռք է բերել այն, սակայն Պետական եկամուտների ծառայության և Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը չի իրագործվել, քաղաքացին ձերբակալվել է: «Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային ...

Կարդալ ավելին »

Սպասվում է շոգ և տեղումներով հունիս

Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Այդ մասին հայտնում են Հիդրոօթերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ ընդգծելով, որ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս։

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․4%-ով

2025թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․4%-ով, իսկ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ ցուցանիշն ավելացել է 5.4%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 16.1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 15%-ով։ ...

Կարդալ ավելին »

Անօդաչու հասարակական տրանսպորտ՝ Գերմանիայում

Գերմանիան սկսել է անօդաչու մեքենաները որպես հասարակական տրանսպորտ փորձարկել։ Մայիսի 26-ին KIRA նախագիծը հանրային փորձարկումներ սկսեց Հռենոս-Մայն մետրոպոլիտեն տարածքի ընտրված տարածքներում, որոնք ներառում են Մայնի Ֆրանկֆուրտը, Մայնցը և Վիսբադենը։ RVN տրանսպորտային ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Կնուտ Ռինգատը կանխատեսում է, որ KIRA-ն մինչև 2030 թվականը կդառնա հասարակական տրանսպորտի այլընտրանք, հատկապես գյուղական վայրերում։ Նրա խոսքով՝ գյուղերում ավտոբուսային սպասարկումն «արդեն իսկ անբավարար է», և ...

Կարդալ ավելին »

«Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը մեկնարկել է

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն ընթանալու է 3 փուլով` նախընտրական, ընտրական և սևանյան: Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այն կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն  ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,249.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (5,362.1 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 39.4%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »
ajax-loader