Author Archives: admin

Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, Մասկը սատարել է Թրամփի իմփիչմենթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի միջև հարաբերությունները սրվել են Մասկի՝ Սպիտակ տանն իր առաքելության ավարտից ընդամենն օրեր անց։ Եերկու ազդեցիկ մարդիկ իրենց սոցիալական հարթակներում լուրջ վիճաբանել են: Նրանց միջև հարաբերությունները լարվել էին օրեր առաջ, երբ Մասկը քննադատել էր Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը՝ այն որակելով որպես «զզվելի» և հայտարարելով, որ դրա պատճառով պետական ...

Կարդալ ավելին »

Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն ՀՀ-ի մշակութային կյանքի գունապնակը

Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է, և երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։  Այդ կարծիքը Վրաստանի դեսպանատանն այդ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության, ինչպես նաև ՀՀ-ում վրացական մշակույթի օրերի բացման խորհրդանշական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  «Այսօր ...

Կարդալ ավելին »

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ, բրնձի կրեկերներ և ձու կերել

Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։ Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, ...

Կարդալ ավելին »

e-Power․ հիբրիդային համակարգ՝ Nissan Rogue-ում

Nissan-ը մնում է ամերիկյան շուկայում այն քիչ խոշոր բրենդներից մեկը, որը դեռ չէր առաջարկել հիբրիդային մոդելներ։ Շուտով դա կփոխվի. ԱՄՆ է ուղղվում e-Power համակարգը, որը խոստանում է էլեկտրամեքենային բնորոշ զգացողություններ։ Սակայն պարզ է, որ այն ավելի թանկ կլինի, քան ենթադրվում էր։ Nissan-ի e-Power հիբրիդային տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է այլ երկրներում և այժմ հասել է իր երրորդ սերնդին։ Նորագույն կոնֆիգուրացիան ...

Կարդալ ավելին »

Ռուսական ադամանդի մատակարարման գինը նվազել է 29%-ով

Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ռուսական ադամանդի մատակարարումների արժեքը նվազել է 29%-ով՝ հասնելով 2.62 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3.7 միլիոն դոլար։ 2024 թվականի վերջին ռուսական ադամանդի արտահանումը նույնպես նվազել է 6.3%-ով՝ հասնելով 30.37 միլիոն կարատի։ Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում ադամանդի արտադրությունը մնացել է 2023 թվականի մակարդակին և կազմել է 37.32 միլիոն ...

Կարդալ ավելին »

EHARS․ մարդիկ հույզերով կապվում են AI-ի հետ

Ժամանակակից աշխարհում արհեստական ​բանականությունը (ԱԲ) դարձել է ամենուրեք տարածված, եւ մարդկանց փոխազդեցությունները ԱԲ-ի հետ դառնում են ավելի հաճախակի եւ բարդ։ Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտողները որոշել են ուսումնասիրել, թե արդյոք մարդ-արհեստական ​​բանականություն հարաբերությունները կարելի՞ է դիտարկել կապվածության տեսության տեսանկյունից, որը հոգեբանական մոդել է եւ բացատրում է, թե ինչպես են մարդիկ ձեւավորում հուզական կապեր միմյանց հետ: Աշխատանքը հրապարակվել է Current Psychology ամսագրում: Ֆան Յանգի եւ պրոֆեսոր Ացուշի Օսիոյի գլխավորած գիտնականների թիմը մշակել է հատուկ տեխնիկա՝ EHARS սանդղակ, որը թույլ է տալիս չափել, թե որքանով է մարդը հուզականորեն «կապված» արհեստական ​​բանականության հետ։ Պարզվել է, որ շատ մարդիկ դիմում են արհեստական ​​բանականությանն աջակցության եւ խորհրդատվության համար. ուսումնասիրության մասնակիցների գրեթե 75 տոկոսը արհեստական ​բանականությունն օգտագործել է որպես օգնության աղբյուր, իսկ մոտ 39 տոկոսն այն ընկալել է որպես հուսալի եւ մշտական ​​ուղեկից։ Այս դեպքում բացահայտվել է արհեստական ​​բանականության նկատմամբ երկու տեսակի վերաբերմունք՝ տագնապային, երբ մարդը վախենում է սխալ պատասխան ստանալուց եւ աջակցության կարիք ունի, եւ խուսափողական, երբ մարդն անհարմար է զգում արհեստական ​​բանականությանը մոտ գտնվելիս եւ նախընտրում է հեռավորություն պահպանել։ Գիտնականներն ընդգծել են, որ իրենց աշխատանքն օգնում է հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընկալում արհեստական ​​բանականությունը հուզական մակարդակում: Այդ գիտելիքը կարեւոր է ավելի էթիկական եւ հոգեբանորեն հարմարեցված արհեստական ​​բանականության համակարգեր ստեղծելու համար, օրինակ՝ չաթ-բոտեր միայնակ մարդկանց աջակցելու համար կամ հոգեթերապիայի հավելվածներ: Նման համակարգերը կկարողանան ավելի լավ հաշվի առնել օգտատերերի անհատական ​​կարիքները՝ ավելի զգայուն լինելով անհանգիստ մարդկանց նկատմամբ կամ հարգելով խուսափողներից հեռավորությունը։ «Քանի որ արհեստական ​​բանականությունն ավելի խորը կմտնի մեր կյանք, մարդիկ կսկսեն նրան դիմել ոչ միայն տեղեկատվության, այլեւ հուզական աջակցության համար։ Մեր հետազոտություններն օգնում են հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում, եւ ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք հաշվի են առնում օգտատերերի հոգեբանական բարեկեցությունը»,- եզրափակել է Ֆան Յանգը։

Կարդալ ավելին »

«Օձի ապուր»․ Հայաստանը Անսիի միջազգային փառատոնում կներկայանա կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով

Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-14-ը կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Օձի ապուր» ֆիլմը  «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» ...

Կարդալ ավելին »

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու խնդրանքով

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումն ապասառեցնելու վերաբերյալ։ Ֆինանսավորումն արգելափակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից և Հարվարդի կողմից որակվել որպես անօրինական: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ամերիկյան վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված Հարվարդի հայցի համաձայն՝ ապրիլի 14-ից ի վեր բուհը 957 կարգադրություն է ստացել՝ սառեցնելու այն հետազոտությունների ֆինանսավորումը, որոնք ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 04/06/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 383.86 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով և կազմել 437.49 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0204 դրամով և կազմել 4.875 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.12 դրամով և կազմել 518.36 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 04/06/25

Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 37446.81 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2771.11 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3361.98 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 23512.49 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader