Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 06/06/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 42319.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 5939.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 19298.45 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դատավորն արգելափակել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքի՝ Թրամփի սահմանած արգելքը

Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանում սովորելու կամ փոխանակման ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Դատավոր Էլիսոն Բարոուզը կասեցրել է Թրամփի հռչակագրի ուժի մեջ մտնելը՝ մինչև հարցի վերաբերյալ հետագա դատավարությունը։ Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ առաջիկա ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 06/06/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 24323.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 7790.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 8811.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 1137.28 կետ:

Կարդալ ավելին »

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով

«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով: Այդ մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:   «Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասաց ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։  «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 21.6 մլրդ դրամ. կրճատվել են ծառայողական մեքենաները

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 21.6 մլրդ դրամ: Կրճատվել են ծառայողական մեքենաները՝ 40-ի փոխարեն դառնալով 19: Այդ մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  «Մեր փաստացի ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 93.1 տոկոս: Հաշվետու տարում ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ...

Կարդալ ավելին »

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային գործակցության 10-րդ համաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։  Անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։  Համաժողովում հավաքված ...

Կարդալ ավելին »

Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։  Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ 

Կարդալ ավելին »

Բելգորոդում երկաթուղային գծեր են պայթեցվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ​​ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը: Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային  ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով: «Վերադառնում էի գործուղումից, բայց գնացքն այսօր հասավ միայն ...

Կարդալ ավելին »

Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։  Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։  Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունիսի 5-ին։  ՀՀ ԱԺ ...

Կարդալ ավելին »
ajax-loader