Author Archives: admin

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պարեկներին կաշառք տալու դեպքեր

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթներից մեկով պարզվել է՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական ...

Կարդալ ավելին »

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։  Նշվում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա իր հայ գործընկերոջ՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։  «Կոնտակտները տեղի կունենան 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 19/05/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 19-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 386.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 432.69 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով և կազմել 513.51 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 19/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 37753.72 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 2740.45 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 3367.46 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 23345.05 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանին է վերադարձվել Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  Հողամասի կադաստրային արժեքը 2 միլիոն 219 հազար դրամ է: 

Կարդալ ավելին »

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում  42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի:  Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել ...

Կարդալ ավելին »

Կենսաբազմազանությանվա շրջանակում հիմնադրվեց COP17-ի անտառը

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում պաշտոնապես մեկնարկեց COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս նախաձեռնությունը միտված է կարևոր ուղերձ հղել աշխարհին՝ նախանշելով Հայաստանի հանձնառությունը բնության պահպանության և կենսաբազմազանության վերականգնման հարցում։  Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը ...

Կարդալ ավելին »

Մշտադիրտարկվել են Արագածոտնի և Արմավիրի մի շարք հուշարձաններ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են  նշված տարածքներ։  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների ամրակայման և նորոգման ...

Կարդալ ավելին »

Լա Մանշի նեղուցում միգրանտների տեղափոխող նավակ է խորտակվել

Լա Մանշի նեղուցում՝ Ֆրանսիայի ափերի մոտ, միգրանտների տեղափոխող նավակ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, 61 մարդ փրկվել է։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Հաղորդվում է, որ 62 ուղևորի տանող նավակը գերծանրաբեռնված է եղել։ Ողջ մնացածների շարքում եղել են մեկ երեխա և նրա մայրը, որոնք հիպոթերմիայի ախտանիշներով ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջին ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: ՀՀ պաշտպանության նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:  Զրուցակիցներն ամփոփել են նաև Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած ...

Կարդալ ավելին »
ajax-loader