Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում գործել է 67,554 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 775,499, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 284,532 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 56,165 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 83%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 144,035 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Financial Times․ նախատեսվում է նավթահումքի գների երկարատև անկում
Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման (տասնամյակի ընթացքում երրորդը) և ձգտում են ներդրողներին հանգստացնել՝ նրանց վստահեցնելով, թե պատրաստ են վատագույնին։ Այդ մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։ Հրատարակության տվյալներով, ExxonMobil-ի, Chevron-ի, Shell-ի, TotalEnergies-ի և BP-ի ղեկավարները «օգտագործել են եկամուտների մասին եռամսյակային հաշվետվությունները, որպեսզի ներդրողներին վստահեցնեն, թե նրանց հաշվեկշիռները կայուն են, և նրանք չեն շտապի ավելորդ ծախսերի ...
Կարդալ ավելին »Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական ակտիվների եկամուտները
Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված 90 միլիոն եվրոյի եկամուտը: Այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ «Ֆինլանդիան Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային ծանր զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Զինամթերքը կգնվի ֆիննական արդյունաբերությունից, իսկ գնումն ինքնին կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», – գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ըստ պաշտպանության ...
Կարդալ ավելին »Չինաստանի ամենաթանկ բրենդը կրկին TikTok-ն է
TikTok-ն ընթացիկ տարում կրկին ճանաչվել է ամենաթանկ ապրանքանիշը Չինաստանում: Դա է վկայում Brand Finance China 500 ամենամյա զեկույցը։ TikTok/Douyin սոցիալական ցանցի բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 26%-ով՝ հասնելով 105.8 միլիարդ դոլարի։ Երկրորդ տեղում հայտնվել է State Grid Corporation of China-ն, որը առաջ է անցել Industrial and Commercial Bank of China-ից. բանկն այժմ երրորդ հորիզոնականում է։ WeChat-ը դուրս է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: Նշելով, որ ԶՊՄԿ-ն առաջինն է լինելու Հայաստանում, որ նման հաշվետվություն կներկայացնի, նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նաեւ՝ միակը: Ստեփանյանի խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի բիզնեսը չունի կենսաբազմազանության կառավարման հաջողված ...
Կարդալ ավելին »Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պարեկներին կաշառք տալու դեպքեր
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթներից մեկով պարզվել է՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական ...
Կարդալ ավելին »Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա իր հայ գործընկերոջ՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Կոնտակտները տեղի կունենան 2024 թվականի ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 19/05/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 19-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 386.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 432.69 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով և կազմել 513.51 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 19/05/25
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 37753.72 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 2740.45 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 3367.46 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 23345.05 կետ:
Կարդալ ավելին »Հայաստանին է վերադարձվել Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը
Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Հողամասի կադաստրային արժեքը 2 միլիոն 219 հազար դրամ է:
Կարդալ ավելին »