Author Archives: admin

Հութիները բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռով կրկին թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։ Հութիների խոսքով՝ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակակետին։ «Բեն Գուրիոն» օդանավակայան ժամանող ինքնաթիռները շրջանցել են Միջերկրական ծովը և ժամանակավորապես հրաժարվել շարունակել իրենց երթուղին։  Իսրայելի մի քանի տարածքներում օդային տագնապի ազդանշաններ լսվելուց հետո բազմաթիվ բնակիչներ պատսպարվել են ապաստարաններում։ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ...

Կարդալ ավելին »

Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել խորհրդարանում անվստահության քվեից հետո

Մոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Անհրաժեշտ նվազագույն 64-ից միայն 44 պատգամավոր է քվեարկել ի աջակցություն վարչապետի։ Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին վարչապետի որդու կողմից չափազանց շատ ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հիշողության սլաքներ» ցուցադրությանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, ...

Կարդալ ավելին »

Խոստացած 30 տրոլեյբուսը ձեռք չի բերվել. տրանսպորտում չվճարումների հետևանքով թերհավաքագրում կա

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել: Այդ մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:  «Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի ...

Կարդալ ավելին »

Երևանում Շիրազի փողոցի 735 քմ հողամասը կվերադարձվի ՀՀ-ին

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից ...

Կարդալ ավելին »

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։ Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը «Փրայմ թայմ» մյուզիքլը ներկայացրել է Թբիլիսիում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնում խաղացել է «Փրայմ թայմ» մյուզիքլը։ Թատերասերները մեծ ոգևորությամբ են դիտել ներկայացումը։ «Փրայմ թայմ»-ն անդրադառնում է փառքի, մարդկանց արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին։ Պատմության գլխավոր հերոսուհին Աննան է՝ երիտասարդ կին, որը հայտնվելով փառքի և փողի ճիրաններում՝ փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնի ...

Կարդալ ավելին »

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից՝ մանրամասնելով, որ պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի հունիսի 4-ին ժամը 01:00-07:00-ն:

Կարդալ ավելին »

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք  հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են  Լոռու մարզ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ...

Կարդալ ավելին »
ajax-loader