Author Archives: admin

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է ...

Կարդալ ավելին »

Օրգովում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է ՀՀ-ին

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է։

Կարդալ ավելին »

Շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի իշխանությունների հայցը Թրամփի մաքսատուրքերի դեմ

Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դաշնային շրջանային դատարանը մերժել է նահանգի ղեկավար Գևին Նյուսոմի և գլխավոր դատախազ Ռոբ Բոնտայի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված հայցը՝ ապրիլին միակողմանի մաքսատուրքեր սահմանելիս լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է POLITICO-ն։ Ըստ հրապարակման՝ դատավոր Ժակլին Սքոթ Քոռլին որոշել է, որ գործը չի մտնում շրջանային ատյանի իրավասության մեջ և պետք է քննվի այն դատարանում, որը ...

Կարդալ ավելին »

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 64,55 դոլար

Brent-ի հուլիսյան  ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,77դոլարով (2,82%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 64,55 դոլարի։ Այդ մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի հուլիսյան  ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 1,73 դոլարով (2,85%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,52 դոլարի։

Կարդալ ավելին »

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան: Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը:  Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտու»-ի երիտասարդական թիմերի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսի»-ն էր: Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր: Թիմն այդ ժամանակ գլխավորում էր հայազգի ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

Կարդալ ավելին »

Ֆիոլետովոյում կայացել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքը

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը կունենա մարզադահլիճ և բուժկետ։  Ծրագիրը ֆինանսավորում է ռուսական կողմը. շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2026 թվականին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ։ Դասավանդվելու է ֆիզկուլտուրա, արվեստ, նկարչություն։  Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր խոսքում ընդգծել է, որ Ֆիոլետովոն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։ Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից;  Մանրամասներ ներկայացվում է ստորև. Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, ...

Կարդալ ավելին »

Ներառականությունից մինչև բնապահպանական բաղադրիչ. նոր սերնդի խաղահրապարակների կոնցեպտը

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ «Կերոն» զարգացման հիմնադրամը և Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարեցին երեք նոր, ժամանակակից հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ «Կերոն» հիմնադրամի տարածքային զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունը միտված է մայրաքաղաքում նոր որակի հարմարավետ, գերհագեցած, հանրային անվճար խաղային տարածքների ձևավորմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխայի կարիքներն ու անվտանգ զարգացումը։   Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում, Խաչքարերի պուրակում և Միսաք ...

Կարդալ ավելին »
ajax-loader