Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ: ԱԺ–ից հայտնում են, որ hանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը
Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը՝ շնորհիվ հայրենական Trèsind Studio-ի պատմական առաջխաղացման և Björn Frantzén-ի սահմանած նոր խոհարարական ռեկորդի ● Այս տարվա թողարկումն ընդգրկում էր 119 ռեստորան 35 խոհանոցային ուղղություններով՝ 72.5% աճ 2022 թ․ առաջին թողարկման համեմատ։● Trèsind Studio-ն դարձել է աշխարհի առաջին հնդկական ռեստորանը, որը ստացել է երեք ՄԻՇԼԵՆ աստղ՝ պատմություն կերտելով գաստրոնոմիայի ոլորտում։● Բյորն Ֆրանթցենն այժմ ...
Կարդալ ավելին »Telegram-ը կգործակցի xAI-ի հետ
Telegram-ը և գործարար Իլոն Մասկի xAI-ը համաձայնության են եկել մեկ տարվա համագործակցության շուրջ: Այս մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը X սոցիալական ցանցում։ Պայմանագրի համաձայն՝ Grok չաթբոտը կներկառուցվի Telegram-ում: Մեսենջերը Մասկի ընկերությունից կստանա 300 միլիոն դոլար և բաժնետիրական կապիտալ, ինչպես նաև կստանա Telegram-ի միջոցով վաճառվող xAI բաժանորդագրություններից ստացված եկամտի 50%-ը։ XAI-ը հիմնադրվել է երկու տարի առաջ, և այս ընթացքում, ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին աստիճանաբար ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին կշարունակեն ծառայություններ մատուցել մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում իրականացվել են մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Ծառայություններ կմատուցվեն նաև հետևյալ բնակավայրերում՝ հունիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր ...
Կարդալ ավելին »Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ
3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը:
Կարդալ ավելին »Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը և փորձել հեռանալ. մեքենայի դուռը բռնած կինն ընկել է և ստացել վնասվածքներ
Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 03/06/25
Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 37470.67 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 2777.29 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3347.49 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 23157.97 կետ:
Կարդալ ավելին »Դոլարն ու եվրոն աճել են, ոսկու գինը՝ նվազել. 02/06/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 383.95 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0214 դրամով և կազմել 4.8546 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 3.35 դրամով և կազմել 438.24 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 3.54 դրամով և կազմել 469.15 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 2.24 դրամով և կազմել 519.48 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...
Կարդալ ավելին »Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնողների խափանման միջոցի պայմանները
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա: Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ...
Կարդալ ավելին »