Author Archives: admin

ՊԵԿ պարզաբանել է, թե երբ չի վերադարձվում եկամտահարկը

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով ...

Կարդալ ավելին »

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները փոխհատուցում կստանան

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը եւ աջակցության տեւողությունը տարբերակվում ...

Կարդալ ավելին »

Հունվարի դրությամբ եկամուտ ստացող աշխատատեղերի քանակը 677 916 է

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել ...

Կարդալ ավելին »

2022-ի հուլիսից թոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար

2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2023-ի հունվարը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել, որից կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար: Կառավարության նիստի ժամանակ նման թվեր է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր էր ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է տոների ...

Կարդալ ավելին »

Արցախից տեղահանվածները հիփոթեքի բարենպաստ պայմաններով ձեռք կբերեն անշարժ գույք

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին եւ ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարի) մարմանը։ Նշվում է, որ ծրագրի ...

Կարդալ ավելին »

Պարզեցվում են սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանահատման, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ հայտարարագրման գործընթացները պարզեցնելու նպատակով: Առաջարկվում է միեւնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողից մի քանի ստացողի անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձեւակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը ...

Կարդալ ավելին »

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 23-02-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.48%-ով և կազմել 1835.50 դոլար, արծաթի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 21.62 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.27%-ով և կազմել 955.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. Գունավոր մետաղների գներ. 23-02-23

Լոնդոնի մետաղների բորսայի փետրվարի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2418.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 9112.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 2103.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.49%-ով և կազմել 26431.00 դոլար, անագի գինը նվազել է 2.46%-ով և ...

Կարդալ ավելին »
ajax-loader