Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում hուլիսի 8-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 05:00–10:00-ն Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
Կարդալ ավելին »Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
Այսօրվանից՝ հուլիսի 8-ից Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 193 հանցանք. գրանցվել է 52 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 68 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 4-7-ը: Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ...
Կարդալ ավելին »Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 07/07/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 384.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.06 դրամով և կազմել 453.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0037 դրամով և կազմել 4.8889 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.57 դրամով և կազմել 525.21 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 07/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 39785.90 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 2828.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 3461.15 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 24069.94 կետ:
Կարդալ ավելին »Փարիզցիներն ու զբոսաշրջիկները 100 տարվա մեջ առաջին անգամ լողում են Սեն գետում
Փարիզում դուք կրկին կարող եք լողալ Սեն գետում․ ավելի քան մեկ դար անց իշխանությունները պաշտոնապես թույլատրել են քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին զովանալ հայտնի գետում: Այս լուրը անմիջապես գրավել է հարյուրավոր մարդկանց. այս ամռանը օրական մինչև 1000 մարդ կկարողանա անվճար այցելել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երեք հատուկ կահավորված լողային գոտիներ, հաղորդում է The Guardian-ը: Սեն գետում լողալու իրավունքը վերականգնելու գաղափարը նոր ...
Կարդալ ավելին »Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է
Հուլիսի 1-ին` ժամը 12:20-ին, Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած 2 հազար ԱՄՆ և 3 հազար ավստրալական դոլարները: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: ...
Կարդալ ավելին »Ինդոնեզիայում ժայթքած հրաբխի մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կմ-ի
Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը ժայթքել է․ մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կիլոմետրի։ Այդ մասին հայտնում է Fox54 News-ը։ Հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը Ֆլորես զբոսաշրջային կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ հրաբուխ է, ժայթքել է տեղական ժամանակով ժամը 11:05-ին։ «Տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքում…. որի դիտարկված մոխրի սյան բարձրությունը գագաթից հասել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ