Author Archives: admin

ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր

Ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերը բացահայտելու փորձերը մաքսատան ուշադրության կենտրոնում են։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։   Copyright © State Revenue Committee of RA All rights reserved Վերջին շաբաթվա ընթացքում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՀՆԱ աճով աշխարհում 4-րդ ցուցանիշն է արձանագրել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է․ «Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»: Վահան Քերոբյանը հիշեցրել ...

Կարդալ ավելին »

Միջպետական ճանապարհը 15 րոպե փակ կլինի. կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Կարդալ ավելին »

Ստեփանակերտն ակնկալում է ՌԴ կոշտ արձագանքն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արած հայտարարություններին, որում վերջինս սպառնալիքներ էր հնչեցրել Արցախի ղեկավարության և ժողովրդի հասցեին։ հայտարարության մեջ նշվում է, որ 2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ «Ինտեր»-ի կիսապաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը կկայանա հունիսի 10-ին: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ սպասվող խաղից առաջ Մխիթարյանը վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի «Միլան»-ի դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի ...

Կարդալ ավելին »

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է․ ԶՊՄԿ-ն՝ նախաձեռնության մասնակից

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջևհնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Այսպիսով, առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների։ Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ճամբարը ֆուտբոլասերների ...

Կարդալ ավելին »

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանիչը։ «Զվարթնոց» օդանավակայանում Սլովենիայի ԱԺ նախագահին դիմավորել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Հայաստան այցի շրջանակներում Սլովենիայի ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Դե, կամ գուցե սովորականի նման կբավարարվենք զսպվածություն ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 30-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 72.40 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 76.68 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 30-05-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.54%-ով և կազմել 1957.30 դոլար, արծաթի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 23.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1032.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader