Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շարժայի միջազգային մրցաշարի առաջատարն է: 5 տուրերից հետո Մարտիրոսյանն ունի 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավոր ունեն Սամուել Սևյանը և ևս 12 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 2 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դիտարկվել են Շուշանավանքի վերականգնման և Երվանդաշատ քաղաքատեղիի պեղման աշխատանքները
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի: Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական և հետախուզական պեղումներ Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում իրականացվել ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն նաև Սյունիքում
Սյունիքի մարզ երկօրյա այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպմանը քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։ Պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր կիրականացվեն ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ մարզերում: Այս համատեքստում նշվել է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է ...
Կարդալ ավելին »Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է քիմիայի Մենդելեևյան միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողներին և դպրոցականներին
Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին և բազմաթիվ դպրոցականների Երևանից և ՀՀ մարզերից։ Պատանի սերնդի ներկայացուցիչներին հանդիպեց հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Նրա ղեկավարությամբ և ...
Կարդալ ավելին »Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա՝ չեխ-բավարական բարեկամության փառատոնի
Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով այցով մեկնել է Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամաս, որտեղ այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր հաղորդել է idnes.cz լրատվական հարթակը։ Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն ...
Կարդալ ավելին »Պետք չէ ցուցանիշներից ենթադրել, թե սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն. Գիլոյան
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։ Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը ...
Կարդալ ավելին »Եռակողմ հուշագիր՝ միտված Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը: Այն էլեկտրոնային եղանակով կստորագրի նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ հուշագրի կնքումը կնպաստի մարզաձևի զարգացմանն ու նոր նախագծեր իրականացնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռի: «Սեղանի ֆուտբոլը զարգացող մարզաձև է, իսկ դա նշանակում է՝ ...
Կարդալ ավելին »2023թ. հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,247.1 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել 2,832.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 22.9% և կազմել 587.4 տոննա։
Կարդալ ավելին »Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային ...
Կարդալ ավելին »Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում
Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...
Կարդալ ավելին »