Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 23771.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7765.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 8884.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1089.86 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն ընտրել են որպես այլընտրանքային վայրէջքի վայր։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report֊ը։ Ինչպես Report-ին հայտնել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, առավոտյան ժամերին Բաքվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք են կատարել հետևյալ միջազգային չվերթները՝ “AJet” – Ստամբուլ–Թեհրան (Boeing 737), “Fly Dubai” – Մինսկ–Դուբայ, Կազան–Դուբայ, Սանկտ֊Պետերբուրգ–Դուբայ, Մոսկվա–Դուբայ ...
Կարդալ ավելին »ԻՊԲ-ն հայտնել է Իրանի դեմ հարվածների առաջին ալիքում ավելի քան 200 ինքնաթիռ ներգրավելու մասին
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իրանի դեմ առաջին հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Նա նշել է, որ հարվածների ժամանակ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել մոտ 100 թիրախի վրա։ Դեֆրինը նաև հաստատել է, որ ...
Կարդալ ավելին »Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։ Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։ Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը դեռ կշարունակվի տասնամյակներ. փորձագետ
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ այս փուլում համագործակցությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կարելի է բացառել, այստեղ հիմնական խնդիրն այն է՝ արդյոք հնարավոր կլինի՞ կարգավորել տնտեսական և քաղաքական հակամարտությունը, թե՞ այն դուրս կգա վերահսկողության շրջանակներից, և մարդկությունը կկանգնի շատ ավելի բարդ իրավիճակների առջև։ «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա լարված հարաբերություններին ...
Կարդալ ավելին »ԻՀՊԿ-ն «վճռական և կոշտ պատասխան» է խոստացել Իսրայելի հարձակմանը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ՝ վճռորոշ պատասխան խոստանալով հարվածներին։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ցավակցություն հայտնելով իսրայելական հարվածներից ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելու կապակցությամբ՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ պատրաստ է լիակատար ուժով և զգոնությամբ «վճռական և կոշտ պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։ «Ահաբեկչական նման գործողություններին և հանցավոր միջադեպերին ...
Կարդալ ավելին »Իսրայելական հարվածների նոր ալիքը թիրախավորել է իրանական այլ քաղաքներ
Թեհրանին և Սպահանին հասցրած հարվածներից հետո Իսրայելը կրկին թիրախավորել է Իրանում գտնվող օբյեկտներ։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայում են հարձակմանը։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում երեք պայթյուն է լսվել։ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքին, որի բնակիչները հայտնել են ...
Կարդալ ավելին »ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։ «ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։ Իսրայելի ...
Կարդալ ավելին »Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը
Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։
Կարդալ ավելին »