Պայմանավորված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով՝ հունիսի 13-ին դեպի Հայաստան ու Հայաստանից մի շարք չվերթներ են չեղարկվել։ Չեղարկվել է Երևանից դեպի Թել Ավիվ Flyone Armenia ավիաընկերության չվերթը։ Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Աբու Դաբի թռիչքը, Armenia Airways ավիաընկերությունն էլ չեղարկել է դեպի Թեհրան թռիչքը։ Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Դուբայ չվերթը։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՔԿ նախագահին է ներկայացվել նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության աշխատանքը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով։
Կարդալ ավելին »ԻՊԲ-ն իսրայելցիներին նախազգուշացրել է սահմանափակել տեղաշարժը «առաջիկա ծանր օրերի» պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ առաջիկայում շատ կլինեն օդային տագնապի ազդանշանները, ուստի բոլորը պետք է պատրաստ լինեն պատսպարվելու։ Այդ մասին հաղորդագրությունն ԻՊԲ-ն տարածել է իր Telegram ալիքում։ Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի տագնապը հնչելուն պես պետք է մտնի պաշտպանված տարածք և այնտեղ մնա, մինչև հետագա ծանուցում կստացվի։ «Հարկավոր է խուսափել դրսում ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և զերծ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 13/06/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 8.69%-ով և կազմել 73.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 8.58%-ով և կազմել 75.42 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 13/06/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 42967.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 6045.26 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 19662.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 13/06/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.61%-ով և կազմել 3448.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 36.35 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.03%-ով և կազմել 1279.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 13/06/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 23771.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7765.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 8884.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1089.86 կետ:
Կարդալ ավելին »Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանն ընտրել են որպես այլընտրանքային վայրէջքի վայր։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report֊ը։ Ինչպես Report-ին հայտնել են Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, առավոտյան ժամերին Բաքվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք են կատարել հետևյալ միջազգային չվերթները՝ “AJet” – Ստամբուլ–Թեհրան (Boeing 737), “Fly Dubai” – Մինսկ–Դուբայ, Կազան–Դուբայ, Սանկտ֊Պետերբուրգ–Դուբայ, Մոսկվա–Դուբայ ...
Կարդալ ավելին »ԻՊԲ-ն հայտնել է Իրանի դեմ հարվածների առաջին ալիքում ավելի քան 200 ինքնաթիռ ներգրավելու մասին
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իրանի դեմ առաջին հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Նա նշել է, որ հարվածների ժամանակ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել մոտ 100 թիրախի վրա։ Դեֆրինը նաև հաստատել է, որ ...
Կարդալ ավելին »