Author Archives: admin

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի  է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։  Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ինչպես տեղեկանում են ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները

Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր: Հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը: «Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: ...

Կարդալ ավելին »

Իրանի առաջնորդը նշանակել է ԻՀՊԿ-ի նոր հրամանատար. Nournews

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար է նշանակել գեներալ Ահմադ Վահիդիին՝ իսրայելական հարվածներից զոհված Հոսեյն Սալամիի փոխարեն։  Այդ մասին հաղորդել է հաղորդել է Nournews  գործակալությունը: Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի ժամանակավոր է ղեկավար է նշանակվել Հաբիբոլլահ Սայարին՝ Մոհամմադ Բաքերիի զոհվելուց հետո:

Կարդալ ավելին »

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը բոլոր պետական աշխատողներին կոչ է արել պատսպարվել մոտակա ապաստարաններում

Անվտանգության ներկայիս իրավիճակից ելնելով՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատսպարվել ապաստարաններում, մինչև հետագա ծանուցում կտրվի։ Այդ մասին դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ հարկավոր է զգույշ լինել, իմանալ մոտակա ապաստարանի վայրը կարմիր տագնապի դեպքում, քանի որ «անվտանգությանն առնչվող միջադեպերը, այդ թվում՝ ականանետային, հրթիռային ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատու է իսրայելական հարվածների համար

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։  «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը Պրահայում հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:  Ինչպես տեղեկանում եմք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ

Հայաստանի Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով ՀՀ իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն: Խորհրդակցության արդյունքներով՝ Խորհուրդը հայտարարություն է տարածել: «Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի ...

Կարդալ ավելին »

Իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար և երկու քաղաքացիական գործիչ. IRNA

Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական ու քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև «Խաթամ ​​ալ-Անբիյա» ռազմակայանի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։ Բացի այդ, առանձին հարվածների հետևանքով զոհվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։  «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները ...

Կարդալ ավելին »

Իսրայելի վրա արձակված իրանական ԱԹՍ-ները հասել են Հորդանան. Ամմանում տագնապի ազդանշաններ են հնչել

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Հոնդանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կալանել է մի շարք ԱԹՍ-ներ, որոնք մտել են իր օդային տարածք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կարդալ ավելին »
ajax-loader