Author Archives: admin

Երթևեկության փոփոխություն՝ Արգիշտի փողոցում

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով վաղվանից՝ հունիսի 17-ից, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Արգիշտիփողոցում՝ Երևանիքաղաքապետարանին հարողճանապարհահատվածում, երեքերթևեկելի գոտիներից միջինըկառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկերրորդերթևեկելի գոտին՝հետադարձկատարողների համար: Արգիշտիիփղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ  կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի առուվաճառք՝ մարզեր և Երևան.

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի ապրիլի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,778: 2025թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1,890 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39․6%-ը: Կոտայքում իրականացվել է 778 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 16.3%-ը: Արարատում իրականացվել է 451 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9․4%-ը: Արմավիրում իրականացվել է 419 առքուվաճառքի գործարք, ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 4.98 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,982,812 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 265,099-ով կամ 5․6%-ով։ Նրանցից 4,767,628-ը ֆիզիկական անձինք են, իսկ 215,184-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,385,229։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 680,167-ով կամ 7%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,975,385-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեք. 16/06/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 16-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.61%-ով և կազմել 39,869,602.62 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 3.67%-ով և կազմել 103,967.88 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 9.70%-ով և կազմել 2,501.31 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.024064372 (-6.26%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 5.73%-ով և կազմել 407.35 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00391897 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 16/06/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 16-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 386.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 438.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.73 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.87 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Հայաստան է ժամանել 386,741 զբոսաշրջիկ, որից 45.7%-ը՝ Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 386,741 զբոսաշրջիկ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 49,034-ով կամ 11․3%-ով։ Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32.8%-ը կամ 126,708-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․7%-ով։ Մնացած 67․2%-ը կամ 260,033 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել ...

Կարդալ ավելին »

Բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում

Բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ը, մեծ շուքով կնշվի Գյումրիում: «Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։  Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Բեկումնային ձեռքբերում․ Արեգակի հարավային բևեռը՝ Solar Orbiter տիեզերանավից

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) կողմից արձակված SolarOrbiter տիեզերանավը կատարել է բեկումնային ձեռքբերում՝ առաջին անգամ լուսանկարելով Արեգակի հարավային բևեռը: 2025 թվականի փետրվարից ստացված եզակի պատկերները հնարավոր են դարձել սարքի անսովոր ուղեծրի շնորհիվ, որը թեքված է 17° Արեգակի հասարակածի նկատմամբ: Այս մասին հայտնել են ESA-ի պաշտոնական կայքում: Նոր տվյալները բացահայտում են մագնիսական դաշտի, արեգակնային քամու և կորոնայի կառուցվածքի գաղտնիքները՝ խոստանալով հեղափոխություն մեր աստղի ուսումնասիրությունում: ...

Կարդալ ավելին »

WhatsApp․ ստեղծեք և կարգավորեք ստատուսները

WhatsApp-ի ստատուսները ձեր հնարավորությունն են արագ պատմել ձեր մասին կամ կիսվել պահով ընկերների հետ։ Դա կարող է լինել տեքստ, լուսանկար կամ տեսանյութ, որը արտացոլում է ձեր անհատականությունը և անհետանում 24 ժամ անց։ Ցանկանու՞մ եք, որ ձեր ստատուսը տեսնեն միայն ճիշտ մարդիկ կամ պարզապես ուզում եք հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։ Մենք ձեզ ցույց կտանք՝ ինչպես կարգավորել և օգտագործել այս ...

Կարդալ ավելին »

Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան

Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Այս մասին,  այսօր՝ հունիսի13–ին, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար ...

Կարդալ ավելին »
ajax-loader