Author Archives: admin

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads-ի գործարկման համար

Twitter ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta-ին (Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը)՝ իր գլխավոր մրցակից Threads-ը գործարկելու համար: Այս մասին հայտնել է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նամակում փաստաբանը պնդում է, որ Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում նախատեսվում է կառուցել  Wildberries-ի լոգիստիկ կենտրոն

Wildberries-ը  ծրագրում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում։ Այս մասին  ասել է շուկայի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ Arka-ին տված հարցազրույցում։ Բակալչուկն այժմ աշխատանքային այցով Հայաստանում է։ Նա կհանդիպի հանրապետության ղեկավարության հետ՝ քննարկելու երկրում լոգիստիկ կենտրոնի կառուցման հարցը։ Wildberries-ի հիմնադիրը վստահություն է հայտնել, որ լոգիստիկ կենտրոնը զգալիորեն, եթե ոչ տասնյակ անգամներ, կբարելավի տեղի ձեռներեցների հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ առևտուր անել Հայաստանից։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ադրբեջանական կողմը առևանգել էր Հայաստանի ինքնիշխան տարածքից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողին։ Սումգայիթում հայ զինծառայողների ...

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ պարզաբանումը՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին: Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ. տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 7-20 %, ընտրովի բաղադրիչ՝ տարրական ...

Կարդալ ավելին »

Ինչով է պայմանավորված բենզինի գնի կտրուկ բարձրացումը

Դեռ մեկ ամիս առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում անդրադարձավ բենզինի գնի կտրուկ բարձրացմանը։ «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց, մեր պատկերացմամբ, ՀՀ-ում առկա բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լիներ։ Մենք ունենք չորս հիմնական տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են ներմուծմամբ և վաճառքով։ Միջազգային շուկայում տեղի է ունեցել բարձրացում»,-ասել է Գեղամ ...

Կարդալ ավելին »

Քննարկվել են Սյունիքում ՄԱԿ-ի ծրագրերը

Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։ Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը շինարարության ոլորտի ևհատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ բացահայտել է խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից։ Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.50%-ով և կազմել 72.07 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.50%-ով և կազմել 76.80 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader