Author Archives: admin

G7-ի ղեկավարները քննարկել են մերձավորարևելյան հակամարտության քաղաքական կարգավորումը

Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը: Այդ մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին: «Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու և մշտական հիմունքներով անհապաղ կ​​​րակը դադարեցնելու կարևորությունը: Ղեկավարները նաև խոսել են  բանակցությունների միջոցով իսրայելապաղեստինյան հակամարտության քաղաքական ...

Կարդալ ավելին »

Հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու պահը։ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Սամվել Կարապետյանը գիշերը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր տան տարածքը լքելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ»։ «Ասում ...

Կարդալ ավելին »

Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։ Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը «Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար ...

Կարդալ ավելին »

Հաշվեքննիչ պալատը 2024-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում

Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։  Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը։ «2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ...

Կարդալ ավելին »

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը

Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը Կառասկո միջազգային օդանավակայանում ներկա է գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։  Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, ...

Կարդալ ավելին »

«Ինտերը» ոչ-ոքիով է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի թիմերը` այս թվում և Միլանի «Ինտեր»-ը: Խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը մեքսիկական «Մոնտերեյ»-ն էր:  Հանդիպման 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մոնտերեյ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 42-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն ...

Կարդալ ավելին »

Իրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է անվերապահ կապիտուլյացիա

Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Իրանն ավելի վաղ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին տարհանվելու կոչ էր ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 18/06/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 4.40%-ով և կազմել 75.25 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 4.43%-ով և կազմել 76.79 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 18/06/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.09%-ով և կազմել 3409.60 դոլար, արծաթի գինն աճել է 2.84%-ով և կազմել 37.35 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.28%-ով և կազմել 1267.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader