Author Archives: admin

ԿԲ. դրամի փոխարժեք և ոսկու գին. 01-09-23

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 385.90 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.00 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմել 418.43 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 437.18 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 489.13 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր․ ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության  բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել  են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։  Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում  ստուգվել է  130-ից ավելի ՀՀ ներմուծված՝ հիմնականում վրացական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023-ին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։ Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։ «Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:  Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ...

Կարդալ ավելին »

Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, ...

Կարդալ ավելին »

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...

Կարդալ ավելին »

Եվրոպայում գնաճը կրկին ավելացել է

Օգոստոսի վերջին եվրագոտու 20 երկրներում սպառողական գների աճի տեմպերը դադարել են դանդաղել։ Ամռան վերջին ամսվա դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5,3 տոկոս, մինչդեռ Եվրոստատի նախնական կանխատեսումների համաձայն՝ պետք է լիներ 5,1 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։Հուլիսի համեմատ՝ ապրանքատեսակներից շատերի գները ցույց են տվել մի փոքր նվազում, սակայն 2022 թվականի օգոստոսի համեմատ՝ մնացել են բարձր մակարդակի վրա։ Այսպես, եվրագոտու երկրներում սննդամթերքի, ալկոհոլի ...

Կարդալ ավելին »

Չեմպոնների լիգայի վիճակահանությունը միմյանց դեմ է հանել Մխիթարյանի ու Զախարյանի ակումբները

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին ու կավարտվի դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2024թ․ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Հատկանշական է, որ Իտալիայի գավաթակիր «Ինտերն» ընդգրկվել է D խմբում, որտեղ ուժերը կչափի իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Արսեն Զախարյանն առնվազն երկու անգամ կարող են ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 1-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 4.52%-ով և կազմել 10,038,543.41 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 4.47%-ով և կազմել 26,021.42 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.19%-ով և կազմել 1,648.74 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.063360667 (+1.37%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.55%-ով և կազմել 207.04 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »
ajax-loader