Author Archives: admin

Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Արեգակի ուսումնասիրության տիեզերական աստղադիտարան

Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Aditya-L1 տիեզերական աստղադիտարանը՝ Արեգակն ուսումնասիրելու համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): «Aditya-L1 Արեգակի հետազոտման համար հնդկական առաջին տիեզերական աստղադիտարանի արձակումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, Հնդկաստանի ժամանակով ժամը 11:50-ին (Երևանի ժամանակով 10:20-ին) Շրիխարիկոտա կղզուց»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Աստղադիտարանը Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից կգործարկվի Polar ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքով պարտադիր ժամկետային զինծառայության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից, ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 ...

Կարդալ ավելին »

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և այլ առաջնորդներ պատրաստ են հայտնել մարդասիրական օգնություն առաքել Արցախ

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և մարդասիրական գործունեություն իրականացնող այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին տեղեկացնում է Շվեյցարական Impact Investing Solutions կազմակերպությունը:  Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի շրջափակված Արցախ և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում: «Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, Նորին Վսեմություն ...

Կարդալ ավելին »

Հայ թենիսիստը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում (ԱԻԿ): «Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու մարմին, որոնք հանձնվել են համապատասխան հաստատություններին՝ նրանց ինքնությունը պարզելու համար», – հայտնել են գերատեսչությունում։ ԱԻԿ-ում պարզաբանել են, որ մարմինները հայտնաբերվել են Վահդաթ քաղաքում։ Նաև Խաթլոնի մարզում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հավաքականը արագ շախմատի ԱԱ-ում գրավել է 4-րդ տեղը

Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, վերջին՝ 12-րդ տուրում հայ շախմատիստները 3:5-2:5 հաշվով հաղթել են Հնդկաստանը ներկայացնող Six-pack թիմին ու վաստակել 17 միավոր: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:14-ամյա Ալբերտո Աթոյանը 12 ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով անկախացումից ...

Կարդալ ավելին »

Արցախի նախագահը երաշխավորում է` Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները շուտով Ստեփանակերտում կլինեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երաշխավորում է, որ Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովում հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումից հետո՝ դիմելով ԱԺ-ի դիմած ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին։ «Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 29-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 80.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 84.38 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 29-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.49%-ով և կազմել 1953.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.49%-ով և կազմել 24.38 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.43%-ով և կազմել 974.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader