Author Archives: admin

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:  Առևտրի միջազգային պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ...

Կարդալ ավելին »

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 3 սանտիմետրով

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա նիշը։ Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 39 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2025 ...

Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գործակցային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:  Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:   Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

ԱԺ փոխնախագահը մասնակցել է Կանադայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է.  «Հարգելի դեսպան Թըրներ, Ձերդ գերազանցություն, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի ...

Կարդալ ավելին »

ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատակիցները հուլիսին կազատվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Նույն գրառման մեջ նաև ընդգծվել է, որ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 790 320

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320:  Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38 060-ով կամ 5.1%-ով: 

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 02/07/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.07%-ով և կազմել 65.45 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 67.13 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader