Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Չինաստանի համար
Վրաստանը սեպտեմբերի 11-ից անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։ «Մենք որոշում ենք ընդունել, որպեսզի այսօրվանից Չինաստանի քաղաքացիների համար գործի անայցագիր ռեժիմ։ Այսօր ես կհրապարակեմ համապատասխան կարգադրությունը, և, անկասկած, դա կարևոր կլինի և կխրախուսի է՛լ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան», – Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 12-09-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 15800.99 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7278.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7496.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.08%-ով և կազմել 1033.50 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 12-09-2
ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 34663.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 4487.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 13917.89 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: ՀՀ ԿԲ
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 12-09-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.64%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.43%-ով և կազմել 8360.00 դոլար, կապարի գինն աճել է 1.17%-ով և կազմել 2245.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.67%-ով և կազմել 20260.00 դոլար, անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 25775.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 12-09-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1946.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.34%-ով և կազմել 23.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 906.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 12-09-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.80%-ով և կազմել 87.73 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.60%-ով և կազմել 91.02 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 150 կգ ու այնուհետ` 175 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ և 202 կգ: Երկամարտի 377 ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դպրոցականներին որոշ դասագրքեր չտրամադրելու առնչությամբ
Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այն քաղաքացիներից ստացել է նաև դիմում-բողոքներ այն մասին, որ նրանց առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ