ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 3-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 385.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.23 դրամով և կազմել 455.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0109 դրամով և կազմել 4.9092 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.9 դրամով և կազմել 530.7 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ասիական ինդեքսներ. 03/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 39986.33 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 2832.07 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 3457.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 24072.28 կետ:
Կարդալ ավելին »Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ
Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում հուլիսի 4-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
Կարդալ ավելին »Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել ...
Կարդալ ավելին »Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելիս
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային անջատումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու, Գեղարքունիքի ու Սյունիքի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբանակարան շենքի, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբանակարան շենքի, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբանակարան շենքի գազասպառողների, «Նորիկ-90» հանրային կազմակերպության, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի», «Վան» թաղամասերի, Գրիբոյեդովի, Թումանյան, ...
Կարդալ ավելին »Ժամկետային զինծառայողների արձակուրդները կավելանան
Հուլիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է ժամկետային զինծառայողների արձակուրդների ավելացում նախատեսող օրինագիծը։ Ներկայումս բանակում երկու տարվա ծառայության ընթացքում շարքային զինծառայողներին տրվում է 10 օր արձակուրդ, իսկ սերժանտներին՝ 15 օր։ Այժմ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կստանան 30-օրյա արձակուրդ, իսկ մնացածը՝ 21։ Բացի այդ, զինվորական երդմնակալության հետ կապված կսահմանվի լրացուցիչ 2 օր արձակուրդ։
Կարդալ ավելին »Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող ...
Կարդալ ավելին »Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն․ ԱԺ-ն ընդունեց փաթեթը
Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հիմնավորմամբ՝ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է։ Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար ...
Կարդալ ավելին »«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ««Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի ...
Կարդալ ավելին »