Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։ Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,246 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի հունիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,246,831 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 13,658 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,223,285 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 9,888 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,242,028 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 255,245 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 564,151 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 479,342 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը՝ 84,808 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 421,231 մլն դրամ։ Սրանք ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 2-րդ կեսին Սիրիայում ընտրություն կանցկացվի՝ Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ
Սեպտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական ժողովի՝ խորհրդարանի ընտրություններ: Այդ մասին հայտնում է սիրիական Syria TV-ին՝ վկայակոչելով Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների Գերագույն կոմիտեի հայտարարությունը։ Գերագույն կոմիտեի ղեկավար Մուհամմադ Թահա ալ-Ահմադի խոսքով՝ Ժողովրդական ժողովի տեղերի թիվը 150-ից աճել է մինչև 210: Նրա խոսքով՝ խորհրդարանական տեղերից 2/3-րդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ին կնշանակի երկրի նախագահը։ Անցումային շրջանում խորհրդարանը ...
Կարդալ ավելին »«Հարավկովկասյան երկաթուղին» բարեփոխում է ենթակառուցվածքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։ Նորացվել է Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցի սալիկապատ ծածկը, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների կառամատույցները։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառային հարթակը՝ Արմավիրի մարզում։ Երևանի կայարանի շենքում կառուցվել է սանհանգույց հատուկ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։ Ինչպես ...
Կարդալ ավելին »Հաստատվել է 2025-2026 ուստարվա պարապմունքների և արձակուրդների տևողությունը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ «1-12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»,- ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 29/07/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.41%-ով և կազմել 45,874,114.89 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.41%-ով և կազմել 119,482.51 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.10%-ով և կազմել 3,920.22 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.032809951 (+2.63%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 6.49%-ով և կազմել 591.25 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004948465 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 29/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 386.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 446.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 454.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.89 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »1-ին կիսամյակում պետբյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 9 մլրդ 780 մլն դրամ
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։ Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 29 ...
Կարդալ ավելին »Ուժեղ անձրևների պատճառով Լեհաստանում ավելի քան 1000 սկաուտ է տարհանվել ճամբարներից
Սիլեզիայի վոևոդությունում (Լեհաստան) ուժեղ անձրևների պատճառով տարհանվել են սկաուտական 18 ճամբարներ, գրում է RMF24-ը։ Լեհաստանի հրշեջները մոտ 500 կանչ են ստացել տեղատարափ անձրևների պատճառով։ Տարածաշրջանում ջրով է ծածկվել ավելի քան 70 փողոց և ճանապարհ։ Սկաուտների մեծ մասը տարհանվել է Զավերցեի շրջանից, որտեղ գտնվում է վեց ճամբար։ Չորս ճամբար տարհանվել է Չենստոխովայի շրջանից և ևս չորսը՝ Բելսկոյի շրջանից։ Սկաուտները տարհանվել են ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերին Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն ցուցանմուշներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին, նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ