Author Archives: admin

Խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է բռնի տեղահանվածներին. մարզպետ

Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։ «4002 անձ ապահովվել է ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել են Հայաստանի հումանիտար կենտրոնների հասցեները և պատասխանատուների տվյալները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում հրապարակվել են աշխատանքային խմբերի (հումանիտար կենտրոնների) հասցեները, պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Դրանք ներկայացվում են ստորև։

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 51,8%-ով

2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն Երևան՝ բուժելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները: Ըստ աղբյուրի՝ ...

Կարդալ ավելին »

Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգերի» անվճար դասընթաց կանցկացվի

Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:  Ծրագրի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։  Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին, ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ընդունիչ, հաղորդիչ սարքերին, հաղորդման ուղիներին և անտենաներին, ռադիոհաճախային սարքերի նախագծման ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են

Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին »

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը հասել է 68-ի

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):  Այդ մասին հայտնում է տեղեկատվական կենտրոնը։  Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են կորպորատիվ կառավարման նոր օրենքի ընդունման հնարավորությունը

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնությունը կիրականացվի պետպատվերով

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա:  Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք ...

Կարդալ ավելին »
ajax-loader