Author Archives: admin

Թրամփի պրոտեկցիոնիստական ​​միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։ Ինչպես ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը

Թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում ընդլայնելու և զարգացնելու նպատակով հուլիսի 7-11-ը Երևանում անցկացվում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը։ Դասընթացի նպատակներից է նաև ամրապնդել թանգարան-դպրոց համագործակցությունը՝ ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ժամանակակից կրթական բարեփոխումների շրջանակում պետական կրթական նոր չափորոշիչները շեշտադրում են անձնական, մետաառարկայական և առարկայական կարողությունների ձևավորումը։ Այս դասընթացի  նպատակն է ...

Կարդալ ավելին »

Լեհաստանը ժամանակավոր հսկողություն է սահմանել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին

Լեհաստանն սկսել է հսկողություն իրականացնել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին: Այդ մասին հաղորդում է լեհական TVP Info հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ կեսգիշերին Լեհաստան մուտքի ընտրանքային հսկողություն է սահմանվել 65 կետերում՝ 52-ը՝ Գերմանիայի հետ սահմանին և 13-ը՝ լեհ-լիտվական սահմանին: Հանրապետության Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակի խոսքով՝ գործողությանը ներգրավված է սահմանապահ ծառայության 800 աշխատակից, որոնց կաջակցեն 300 ոստիկան, ռազմական ժանդարմերիայի 200 զինծառայող և ...

Կարդալ ավելին »

Կաշառք ստանալու համար մեղադրանքներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաներին

Հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնում են ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը

Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։  Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաների։ Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից չհրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ ...

Կարդալ ավելին »

Մանրամասներ՝ Սյունիքում զանգվածային անկարգությունների փորձի քրեական վարույթի նախաքննություննից․ ՔԿ

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:  «Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային ...

Կարդալ ավելին »

Երևանում երթևեկության փոփոխությունների նպատակը հանրային տրանսպորտին առավելություն տալն է. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում իրականացվող երթևեկության փոփոխություններին, որոնք վարորդների մոտ դժգոհությունների առիթ են տվել։  Տիգրան Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։  «Ամառային սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխության տեսանկյունից, որովհետև փողոցներում բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակը հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին արտոնություն տալն է։  Եվ, այո, երբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի ավտոբուսներն ...

Կարդալ ավելին »

BRICS-ին սատարող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին ...

Կարդալ ավելին »

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանում և սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությանը, որով վերջիններս կոչ էին արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և գործարար Սամվել Կարապետյանին։ Վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.  «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի ...

Կարդալ ավելին »

Գազայում հրադադարի շուրջ բանակցությունը տապալվել է. BBC

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ Ajd մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։  Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader