Խաղային նոթբուքերի շուկան տարեցտարի զարգանում է, բայց ոչ բոլոր գեյմերներին են գոհացնում ունիվերսալ լուծումները։ Ոմանք չեն կարող պատկերացնել կյանքն առանց իրենց սիրելի նոթբուքի, մյուսները՝ հավատարիմ են մնում խաղային համակարգիչներին։
Խաղային աշխարհում հայտնի ASUS-ի Republic of Gamers ապրանքանիշը 2025 թվականին ընդլայնել է իր տեսականին՝ առաջարկելով տարբեր սցենարներում օգտագործվող սարքերի շարք։
2025 թվականի ROG շարքը արագության, դիզայնի և ֆունկցիոնալության միջև կատարյալ հավասարակշռություն փնտրողների համար է։
ROG (G700) հզոր խաղային համակարգիչ, որը կարող է կառավարել ամենաբարձր տեխնիկական պահանջներ ունեցող խաղերը,
ROG Strix Scar 18 (G835) առաջատար նոթբուք, որը համատեղում է շարժունակությունն ու արտադրողականությունը,
ROG Xbox Ally X (RC73XA) պորտատիվ խաղային կոնսոլ։
Սարքերն աշխատում են Intel և AMD պրոցեսորներով, NVIDIA RTX 50 շարքի գրաֆիկական քարտերով, DLSS 4, Reflex 2.0, AMD FSR տեխնոլոգիաներով և նույնիսկ NPU արագացուցիչներով, որը ինտեգրում է արհեստական բանականության հաշվարկները խաղալու ժամանակ։ Այս հոդվածում կանդրադառնանք յուրաքանչյուր մոդելի դիզայնին, արտադրողականությանը և այլ առանձնահատկություններին։
Դիզայն

ROG 2025 շարքը պահպանում է հեշտ ճանաչելի և խաղային ոճին համահունչ դիզայն։ Սարքերն առանձնանում են խաղերից ոգեշնչված դիզայնով, ներառյալ՝ մտածված RGB լուսավորության տարրերով, լոգոներով և օդափոխման անցքերով։
ROG G700-ն առանձնանում է պրեմիում դիզայնով՝ առջևի ապակե վահանակով, որը ընդգծվում է ROG Slash և Fearless Eye լոգոներով։ Շասսիի միացումները ստեղծում են ժամանակակից տեսք։ Ավելին, սա առաջին ROG համակարգն է, որի առջևի և կողային վահանակները ապակուց են, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ տեսնել ներքին բաղադրիչները։ RGB լուսավորությունը ներսում ստեղծում է էլ ավելի տպավորիչ էֆեկտ։
Օգտատերերը կարող են հեշտությամբ հասնել բաղադրիչներին, իսկ հանվող փոշու ֆիլտրերը պաշտպանում են համակարգը աղտոտումից և ապահովում կայուն աշխատանք տարիների ընթացքում։
ROG Strix Scar 18 նոթբուքի դիզայնը ոգեշնչված է մոտոսպորտից: Այն առանձնանում է կլորացված եզրերով, պարագծային լուսային շերտով և 810 LED-ներով անիմացիոն AniMe Vision վահանակով: Միակցիչները տեղակայված են կողքերին` արտաքին մոնիտորներին կամ աքսեսուարներին հեշտությամբ միացնելու համար։
ROG Xbox Ally X-ը կոմպակտ խաղային կոնսոլ է, բայց պահպանում է իր ֆիրմային տեսքը: ROG և Xbox տարբերանշանով միկրոտեքստը տեսանելի է շասսիի վրա, իսկ լուսավորված սթիքերի շուրջ օղակները ևս դիզայնի գեղեցիկ տարրերից են: Խաղային համակարգը կարող եք հարմարավետ պահել ձեռքում, իսկ բռնակները այնպիսի կառուցվածք ունեն, որպեսզի չսահեն օգտատիրոջ ձեռքից երկարատև խաղային սեսիաների ընթացքում:
Արտադրողականություն
ROG-ը միշտ շեշտը դնում է արտադրողականության ամենաժամանակակից լուծումների վրա։ Այս շարքի խաղային սարքերը հագեցած են արդիականացված պրոցեսորներով և հզոր գրաֆիկական քարտերով։
Նոթբուկ
ROG Strix Scar 18 (G835) նոթբուքը հագեցած է Intel Core Ultra 9 275HX պրոցեսորով (24 միջուկ, 24 հոսք) և NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտով: Այս համադրությունը հարմար է ոչ միայն խաղերի, այլև եռաչափ մոդելավորման, խմբագրման կամ նեյրոնային ցանցերի ուսուցման նման առաջադրանքների համար: Այս նպատակով նոթբուքը հագեցած է Intel® AI Boost NPU-ով, որը հեշտացնում է արհեստական բանականության առաջադրանքների կատարումը: Սարքն ունի RTX 50 շարքի նոր գրաֆիկական քարտ, որը աջակցում է DLSS 4-ին՝ մեծացնելով կադրերի հաճախականությունը և պահպանելով պատկերի որակը, մինչդեռ Reflex 2.0-ը նվազեցնում է մուտքի հապավումը:
Կոնսոլ
ROG Xbox Ally X-ը հագեցած է AMD Ryzen AI Z2 Extreme պրոցեսորով, որը հիմնված է Zen 5 ճարտարապետության վրա, ունի 8 միջուկ և 16 հոսք, ինչպես նաև ինտեգրված RDNA 3.5 գրաֆիկական քարտ։ Ինչպես և նոթբուքի դեպքում, պրոցեսորն ունի նաև ներկառուցված նեյրոպրոցեսոր (NPU), որը օգնում է արագացնել արհեստական բանականության հետ կապված գործառույթները և պատկերի մասշտաբավորումը։ Աջակցում է AMD FSR և AFMF տեխնոլոգիաներին, որոնք մեծացնում են կադրերի հաճախականությունը՝ առանց համակարգի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու։
Խաղային համակարգիչ
Նոր խաղային համակարգչի բարձրակարգ կոնֆիգուրացիան ներառում է Intel Core Ultra 9 285K պրոցեսոր և NVIDIA RTX 5090՝ 32 ԳԲ GDDR7 հիշողությամբ: Այն նաև ունի մինչև 128 ԳԲ DDR5 օպերատիվ հիշողութան և արագ PCIe Gen 5 կրիչների աջակցություն: Արդյունավետությունը բավարար է ոչ միայն ժամանակակից խաղերի, այլև պրոֆեսիոնալ տեսանյութերի, գրաֆիկայի և այլ առաջադրանքների համար:
Պահեստավորման համար հասանելի է արագ PCIe Gen 4 SSD՝ մինչև 2 ՏԲ տարողությամբ: Համակարգիչն ունի նաև երեք M.2 սլոթ, ներառյալ PCIe Gen 5 կրիչների աջակցություն:
Դիսփլեյ

Սկսենք ROG Gaming Desktop G700-ի միացման հնարավորություններից: Արտադրողը առաջարկում է պորտերի լայն տեսականի, որը թույլ է տալիս օգտագործել ցանկացած տեսակի մոնիտոր: Հետևի վահանակը ներառում է DisplayPort 1.4 մոնիտորի պորտ, երեք աուդիո և 10 USB միաքցիչ:
Անցնենք ներկառուցված էկրաններով սարքերին: Նոթբուքն ունի ROG Nebula HDR Mini LED էկրան՝ մինչև 1200 նիտ առավելագույն պայծառությամբ և ավելի քան 2000 լոկալ մարման գոտիներով: Կետայնության, կոնտրաստի և գունային ճշգրտության շնորհիվ այն իդեալական է ոչ միայն խաղերի, այլև լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար: Էկրանը աջակցում է G-Sync®-ին և Dolby Vision®-ին և ամբողջությամբ ծածկում է DCI-P3 գունային գամման (100%): Աշխատելու և կոնտենտի դիտելու համար էկրանն ունի փայլատ հակալուսային ծածկույթ և մինչև 180 աստիճան լայն դիտման անկյուններ:
ROG Xbox Ally X-ի էկրանը բնականաբար ավելի փոքր է, սակայն բնութագրերով այն ավելի նման է բարձրակարգ նոթբուքերին: Սարքն ունի 7 դյույմանոց Full HD (1080p) սենսորային էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և FreeSync Premium աջակցությամբ: Դյուրակիր սարքի համար այս թարմացման հաճախականությունը զգալի առավելություն է տալիս. խաղերը սահուն են թվում և արձագանքը նվազագույն է: Պայծառությունը բավական է դրսում խաղալու համար, իսկ Gorilla Glass-ը պաշտպանում է էկրանը քերծվածքներից և հետքերից:
Հովացման համակարգ

Ինչպես միշտ ASUS-ը առաջնահերթություն է տալիս սարքի կայունությանը՝ ծանրաբեռնված ռեժիմում աշխատելու դեպքում։ Յուրաքանչյուր սարք՝ կախված ձևաչափից և հզորությունից այս նպատակին է հասնում տարբեր ուղղիներով։
Նոթբուքում օգտագործված է խաղային նոթբուքերի ամենաարդյունավետ հովացման համակարգերից մեկը։ Արտադրողը մեծացրել է գոլորշու խցիկը, որն այժմ ծածկում է գրեթե ամբողջ մայր սալիկը և հասնում է մինչև կորպուսի հետևի վահանակ։ Ստանդարտ ջերմային մածուկի փոխարեն օգտագործվում է հեղուկ մետաղ, որը բարելավում է ջերմափոխանակումը պրոցեսորից և գրաֆիկական քարտից։ Օգտագործված է երեք օդափոխիչ. երկու հիմնական օդափոխիչները ուղղորդում են օդի հոսքը դեպի CPU և GPU, իսկ երրորդը, որը գտնվում է նոթբուքի կենտրոնում, ուղղորդում է արդեն տաքացված օդը GPU-ից դեպի ռադիատորներ՝ սարքը սառը պահելու համար։

Չնայած իր կոմպակտ չափսերին, ROG Xbox Ally X խաղային համակարգը նաև ունի բարելավված հովացման համակարգ: Օդի հոսքը ուղղորդվում է այնպես, որ տաք օդը դուրս մղվի վերևից և կողքերից, ինչի շնորհիվ այն հարմար է պահել ձեռքում։
ROG G700-ն ունի ավելի բարդ համակարգ: Կախված ընտրված կոնֆիգուրացիայից՝ օգտատերը կարող է ընտրել օդային կամ հեղուկով հովացման համակարգ։ Ստանդարտ տարբերակն ունի չորս օդափոխիչ. առջևի երեք օդափոխիչները մատակարարում են օդը, իսկ հետևի օդափոխիչը դուրս է մղում տաք օդը: Հեղուկով սառեցվող տարբերակներում ջերմափոխանակիչը տեղադրված է կորպուսի վերին վահանակին, որտեղ տեղադրված են լրացուցիչ օդափոխիչներ՝ ջերմության արագացված ցրման համար:
Հուսալիություն
Խաղային սարքավորն ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն արտադրողականությանը, այլև դիմացկունությանը։ ASUS-ը դա հաշվի է առնում և առաջարկում է ASUS Perfect Warranty-ի ընդլայնված երաշխիքը ԱՊՀ երկրների համար:
Այս երաշխիքը գործում է ASUS, ROG և TUF Gaming նոթբուքերի համար։ Այն տալիս է երաշխիք պատահական վնասներից, այդ թվում սարքի ընկնելուց, սարքի վրա հեղուկ թափվելուց, լարման հանկարծակի տատանումներից։
Ընդլայնված երաշխիքն ակտիվացնելու համար պարզապես գրանցեք նոթբուքը ձեր ASUS հաշվին գնումից հետո 90 օրվա ընթացքում: Ծրագիրը գործում է ASUS-ի պաշտոնական գործընկերներից գնված սարքերի համար․ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած ՝ Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում, և սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից՝ Ղազախստանում:
Ո՞ր մոդելն ընտրել
Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե որտեղ եք նախընտրում խաղալ։ Եթե վայելում եք խաղերը բարձր կարգավորումներով՝ առանց տանից դուրս գալու, ընտրեք ROGG700 խաղային համակարգիչը։ Այն առաջարկում է առավելագույն հզորություն, պորտերի լայն տեսականի և արդիականացման հնարավորություն։ Այսպիսով, այն իդեալական է այն օգտատերերի համար, որոնք չեն պլանավորում իրենց համակարգիչը տեղափոխել մի տեղից մյուսը։
ROGstrixScarG18-ը բազմակողմանի շարժական նոութբուք է, որը կարող եք օգտագործել ճանապարհին, ընկերոջ տուն տանել կամ միացնել տանը լրացուցիչ մոնիտորին։
ROGXboxAllyX խաղային կոնսոլը կատարյալ է այն գեյմերների համար, որոնք նախընտրում են խաղալ ամենուր՝ առանց սահմանափակումների․ կարող եք խաղալ ճանապարհին, սրճարանում կամ բազմոցին նստած։
ROG-ի թարմացված շարքի շնորհիվ հեշտ է ընտրել ձեր կարիքներին համապատասխանող ճիշտ սարքը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ