Szczecin, Poland-January: Amazon logistics center near Szczecin in Poland-panorama

Amazon-ը 3 տարվում 1.4 միլիարդ եվրո կներդնի Նիդերլանդներում

Amazon.com Inc.-ը նախատեսում է 2025-2027 թվականներին Նիդերլանդներում ներդնել 1.4 միլիարդ եվրո։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ ներդրումները կուղղվեն ինչպես Amazon Web Services (AWS) ամպային բիզնեսի, այնպես էլ երկրի առևտրային գործունեության զարգացմանը։

Մասնավորապես, Amazon-ը մտադիր է ներդնել տեխնոլոգիաների և լոգիստիկայի բարելավման մեջ՝ կրճատելով առաքման ժամկետները և բարձրացնելով հարմարավետությունը։

Amazon-ը Նիդերլանդներում սկսել է գործունեությունը 2014 թվականին՝ էլեկտրոնային գրքերի վաճառքով։

2020 թվականին ընկերությունը թույլ տվեց տեղական բիզնեսներին վաճառել ապրանքներ իր հարթակում, և այժմ Amazon-ի գործընկերների բաժինը կազմում է ավելի քան 60% Amazon.nl կայքում իրականացվող վաճառքներից։

Ընկերության աշխատակիցների թիվը Նիդերլանդներում գերազանցում է 1000-ը։

Ըստ Amazon-ի՝ այս ներդրումային ծրագիրը ամենախոշորն է՝ 2020 թվականից ի վեր։ Ընկերությունը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունը Եվրոպայում։

Անցած տարի ընկերությունը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ 17.8 միլիարդ եվրո կուղղի Գերմանիայում լոգիստիկ ցանցի և ամպային ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև 15.7 միլիարդ եվրո՝ Իսպանիայի ամպային ենթակառուցվածքների մեջ։

ajax-loader