Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն AI օգնությամբ․ Moderna-ի տնօրեն

Եթե Հայաստանը համեմատելու լինենք, ասենք, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, հաշվի առնելով հետամնացությունը մարդկային ռեսուրսների քանակի առումով, մենք պետք է բազմապատկենք մեր մարդկային ռեսուրսների հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ։ Այd մասին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ժողովին «Flagship Pioneering»-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

Նա ավելացրել է, որ արհեստական բանականությունը ավելացնում է մարդկային ռեսուրսների հնարավորությունները։

«Դա աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք է»,- նշել է նա։

Աֆեյանը հիշեցրել է քննադատության մասին, որը հնչում է ԱԲ-ի վերաբերյալ սխալի հավանականության մասով, բայց փոփոխություններն այդ ոլորտում, նրա խոսքով, արդեն հեղափոխական բնույթ են կրում։

Նա վստահություն է հայտնել, որ հայկական սփյուռքի ազդեցության օգտագործումը կարող է նպաստել այն բանին, որ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն էլ ավելի ներկայացված լինեն Հայաստանում։

Աֆեյանը նշել է զարգացման ընդհանուր ռազմավարության աշխատանքի կարեւորությունը առկա ռեսուրսների միավորման միջոցով։ Նա առաջարկել է ավելի ակտիվ օգտագործել սփյուռքահայերին, որոնք ներկայացված են արտասահմանյան բուհերում։

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես, ասենք, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին դարձնենք Հայաստանի տնտեսության զինվոր»,- նշել է Նուբար Աֆեյանը։

ajax-loader