Արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներ ունեցող սմարթֆոնները 2024-ին շարունակում են ավելի տարածված դառնալ, և հաճախ կարող է դժվար լինել պարզել, թե որ սարքերն են հաջողության հասնում այս ոլորտում: Gadget Bridge-ը կազմել է ԱԲ գործառույթներով լավագույն սմարթֆոնների վարկանիշը։
1. Samsung Galaxy S24

Samsung Galaxy S24 շարքը գլխավորել է ցուցակը՝ շնորհիվ իր լայնածավալ ԱԲ գործառույթների.
- Խոսակցության թարգմանություն իրական ժամանակում,
- Ձայնի հիման վրա կարճ նշումների ստեղծում,
- Լուսանկարների և տեսանյութերի խմբագրում:
Galaxy AI-ի անվճար տարբերակները հասանելի կլինեն մինչև 2025-ի վերջ, որից հետո Samsung-ը նախատեսում է ներդնել ԱԲ ծառայությունների բաժանորդագրության իր մոդելը։
2. Google Pixel 8

Google Pixel 8 հեռախոսների շարքը հայտնվել է ցուցակում՝ շնորհիվ հետևյալ հատկանիշների.
- Աուդիոյի վերածումը տեքստի իրական ժամանակում,
- Circle to Search գործառույթ, որն առաջին անգամ ցուցադրվել է Galaxy S24 սերիայի վրա, այժմ հասանելի է Pixel 8 սմարթֆոններում:
3. Xiaomi 14

Xiaomi 14 Ultra-ն առանձնացրել են պատկերի ներկառուցված իր գեներատորի համար, որը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տեսողական բովանդակություն՝ օգտագործելով ԱԲ:
4. OnePlus 12

OnePlus 12-ն ունի լուսանկարների խմբագրման ԱԲ տարբերակ, որը հեշտացնում է լուսանկարների որակի բարելավման և տարբեր էֆեկտների ավելացման գործընթացը։
5. Vivo X Fold3 Pro

Vivo X Fold3 Pro-ն ինտեգրված է Google Gemini AI-ի հետ և ունի AI Note Assist, որն ամփոփում է տեքստային նշումները և դրանք ներկայացնում կետերով։