AI ալգորիթմները վերծանում են լատինական անընթեռնելի տեքստերը

Transactions of the Philological Society ամսագրում հրապարակված հետազոտությունը պատմում է այն մասին, թե ինչպես են Բոլոնիայի և Օքսֆորդի համալսարանների գիտնականներն արհեստական բանականության աջակցությամբ կարողացել վերծանել տասնյակ լատինական արձանագրություններ, որոնք նախկինում համարվում էին անընթեռնելի։

Այդ արձանագրությունների մեծ մասը՝ քարերի, տախտակների և պատերի վրա, մասամբ վնասվել կամ ջնջվել էին ժամանակի ընթացքում։ Դրանք պարունակում էին տեքստի պատառիկներ, ամսաթվեր, անուններ, իրավաբանական բանաձևեր և նույնիսկ Հին Հռոմի բնակիչների թողած անձնական գրառումները։ Շատ արձանագրություններ ձեռքով փորագրել էին հասարակ մարդիկ, այլ ոչ թե պրոֆեսիոնալ գրիչները, ինչն էլ ավելի էր բարդացնում խնդիրը։

Գիտնականները արհեստական բանականությանը սովորեցրել են հազարավոր հայտնի լատիներեն տեքստեր՝ ներառյալ քերականության և ուղղագրության տարբերակները, որպեսզի այն կարողանա ճանաչել բառերի հատվածները և վերականգնել համատեքստը։ Մի դեպքում արհեստական բանականությանը հաջողվել է առաջարկել գրեթե ջնջված տապանագրի ճիշտ ընթերցումը՝ կարևոր տեղեկություններ ավելացնելով հռոմեական օնոմաստիկոնին՝ հին անունների ցանկին։

Աշխատանքը միավորում է առաջադեմ տեխնոլոգիաներն ու հին լեզվի խորը իմացությունը՝ նոր հարցեր բարձրացնելով Հռոմեական կայսրության կենսակերպի, հավատալիքների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։

Ըստ հետազոտողների, սա միայն սկիզբն է. արհեստական բանականությունը հեղափոխություն է խոստանում վիմագրության և պատմական լեզվաբանության ոլորտում

ajax-loader