Թունիս․ Կարթագենի երկիրը՝ Սահարայի հմայքով․ մաս կազմեք ֆանտաստիկային

Թունիսն աշխարհի այն յուրահատուկ երկրներից է, ուր հանգստի մեկնելով, հայտնվում եք միաժամանակ մի քանի միջավայրում։ Այստեղ և՛ Միջերկրական ծովի գեղեցիկ ալիքներն են, և՛ Սահարա անապատի մոգական, շաքարավազի փոշի հիշեցնող ավազը, և՛ էկզոտիկ, հազվագյուտ ծառերով փարթամ անտառները, և՛ անհավանական դյութիչ ճարտարապետությամբ ու գույներով քաղաքները, և՛ համամարդկային արժեք ներկայացնող, դարերի խորքից խոյացող կառույցների մնացորդները։

Թունիսը նախընտրելի՛ ուղղություն է զբոսաշրջության համար

Հանգիստը մատչելի է։ Ոչ միայն հաճելի ժամանացն է ապահովված, այլև հնարավորություն կա զարգացնելու իմացածն ու ընդլայնելու աշխարհայացքը, տեսնելու ֆանտաստիկ երևույթներ, օրինակ՝ ինչպես են բնական օազիում աչքիդ դիմաց մագլցում արմավենու ծառը, նոր քաղած արմավից հյութ քամում քեզ համար:

Քայլում ես անեզր թվացող անապատի ավազե բլուրների միջով ու մեկ էլ հանկարծ, ասես երկնքից, ջրվեժ է հայտնվում դիմացդ։ Ու մի պահ չես հասկանում՝ իրակա՞ն է, թե՞ թվում է։

Կամ էլ՝ կիզիչ արևի տակ, խորհրդավոր Սահարայի մեջ քարանձավային խորշեր-տներ են երևում, ուր, երբ ներս ես մտնում, հաճելի զովություն ես զգում կավապատ սենյակներում․ բնական հովացուցիչներ՝ պլյուս 50-ի առկայությամբ․․․

Թունիսում շրջելիս բնությունը պարբերաբար փոխվում է, ասես հատուկ է Արարիչն այդպես ստեղծել, որ չձանձրանաս․ անապատի՝ շոգից երերվող հորիզոնով ճանապարհը որոշ ժամանակ անց վերածվում է 20-30 հազար տարի ապրող տարատեսակ ձիթապտղի ծառուղու։

Հետո անցնում ես անապատի փոքր, յուրահատուկ ու ներդաշնակ ճարտարապետությամբ քաղաքների միջով։ Այնուհետր սկսվում է արմավենիներով պատված ճանապարհը, հետո էլի անապատ, մինչև հասնում ես մայրաքաղաք Թունիս՝ եվրոպական հայտնի քաղաքների միքսով, ֆրանսիական հետքով ժամանակակից քաղաք։

Կապույտ անուրջներ՝ կապտաճերմակ քաղաքում

Թունիսում է գտնվում մոլորակի ամենալավ պահպանված կոլիզեյը, որում շրջելիս աչքիդ առջև մտովի պատկերվում են գլադիատորական մարտերը։ Ամֆիթատրոնում ասես լսում ես դարպասների շաչյունը, մենամատողների գոռոցն ու գազանների մռնչյունը, և հադիսատես ամբոխի՝ ներում հայցող կամ մահ պահանջող աղաղակը․․․

Մայրաքաղաք Թունիսի մոտակայքում են Կարթագենն ու կապույտ քաղաքը։

Կարթագենը։ Մեր թվարկությունից դարեր առաջ հիմնված փյունիկյան քաղաքակրթությունում պակաս չեն եղել կոմունիկացիաները, քան տեխնոլոգիական մեր դարաշրջանում։

Կապույտ քաղաքը՝ Սիդ Աբու Սայիդը, պարզապես չնաշխարհիկ վայր է, ուր միջերկրականի ալիքներն իրենց երանգը ներդաշնակում են երկնքի գույնի ու ցամաքի ճերմակ-կապույտ տների հետ։

Դա մի աննկարագրելի գեղեցկություն է, որն ամբողջությամբ չի արտահայտվում և ոչ մի լուսանկարում։ Այստեղ անձամբ է պետք ներկա գտնվել։

Վայելածը շատ ավելին է, քան վճարածը

Այս ամենի մասին պատմելով հնարավոր չէ հաղորդել զգացածը, այստեղ լինե՛լ է պետք, պետք է մի պահ մաս կազմել այս միջավայրին, որից հետո, ինչ խոսք, «You shood back!»։

Հայրենական «Անռիվա» տուրօպերատորի վարած հաջող բանակցությունների շնորհիվ Թունիս այցերն արդեն առանց վիզայի են։ Տարիներ շարունակ «Անռիվան» աչքի է ընկնում իր կազմակերպած ապահով, հետաքրքիր ու հաճելի տուրերով։

Վստահե՛ք լրագրողի փորձին և «Անռիվայի»՝ յուրաքանչյուրին իր նախասիրություններին համարժեք տուրփաթեթ առաջարկելու հմտությանը, և Թունիսն ու մեր մոլարակի ցանկացած վայր ձեզ կներկայանա լավագույն բացահայտումներով։

Հիասքանչ Թունիսի մասին պատմող ֆոտոռեպորտաժը դիտեք այս հղումով։

ajax-loader