Google-ը 5.5 միլիարդ եվրո կներդնի Գերմանիայում

Google-ը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում Գերմանիայում ներդնել 5.5 միլիարդ եվրո տվյալների կենտրոնների և այլ գործունեությունների զարգացման համար։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են Բեռլինում՝ Գերմանիայի մի քանի նախարարների հետ հանդիպման ընթացքում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այդ ներդրումների շրջանակում նախատեսվում է երկու տվյալների կենտրոնի կառուցում Ֆրանկֆուրտի շրջանում։

Ակնկալվում է, որ այս ներդրումների շնորհիվ Գերմանիայում տարեկան կստեղծվեն ընդհանուր առմամբ շուրջ 9000 աշխատատեղ:

Եվրոպական երկրները վերջին շրջանում առաջնահերթություն են տալիս տվյալների կենտրոնների զարգացմանը, քանի որ մայրցամաքի ղեկավարները մտահոգված են տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում հետ մնալու վտանգով։

Նշենք, որ անցած շաբաթ Nvidia Corp.-ը և Deutsche Telekom-ը հայտարարեցին Մյունխենում մեկ միլիարդ եվրո արժողությամբ տվյալների կենտրոնի կառուցման պլանի մասին, որի բացումը նախատեսվում է 2026 թվականի սկզբին։

ajax-loader