Nissan-ը փորձարկում է նոր էլեկտրական Juke-ը

Nissan-ը սկսել է հանրային ճանապարհներին փորձարկել նոր էլեկտրական Juke-ը։ Սերիական տարբերակի վաճառքները պետք է մեկնարկեն հաջորդ տարի։

Նոր Nissan Juke EV մոդելը կարտադրվի Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի Nissan Motor գործարանում։ Մոդելը տեխնիկապես մոտ է Nissan Leaf-ին, որը երրորդ սերնդում փոխվել է` հեթչբեքից դառնալով քրոսովեր։ Նրա երկարությունը 4350 մմ է, ինչը շատ մոտ է Juke-ի չափերին։ Դրանով պայմանավորված՝ հարց է առաջացել, թե ինչպես են այս երկու մոդելները տարբերակվելու գնորդի տեսանկյունից։

Nissan-ից ասել են, որ էլեկտրական Juke-ն իր դիզայնով շատ է տարբերվելու բրենդի մյուս մոդելներից։ Որոշ մարդկանց համար դա կլինի «վաու ավտոմեքենա», իսկ մյուսներն ուղղակի երբեք չեն ընտրի այդպիսի մոդել։

Juke EV-ը հիմնված է նույն CMF-BEV պլատֆորմի վրա, ինչ Leaf-ը։ Հետևաբար՝ կարելի է ակնկալել նույն տեսակի մարտկոցներ և շարժիչներ։ Ավելի հավանական է, որ առավելագույն ընթացքի պաշարը կգերազանցի 560 կմ, իսկ շարժիչի հզորությունը կհասնի 214 ձիաուժի։

Ավելի վաղ Nissan-ի ներկայացուցիչները նշել էին, որ նոր Juke EV-ի գինը մոտ կլինի ներկա բենզինային տարբերակի գնին։ Մեծ Բրիտանիայում այն կազմում է մոտ 21 հազար ֆունտ ստեռլինգ (23.792 եվրո)։

Ինչ վերաբերում է ներկա սերնդի Nissan Juke-ին, նրա արտադրությունը կշարունակվի՝ նոր էլեկտրական տարբերակի թողարկմանը զուգահեռ։

ajax-loader