Վարկային կազմակերպությունները 403․4 մլրդ դրամի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 403,417 մլն դրամ (403․4 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 62,430 մլն դրամով կամ 18․3%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 45,410 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 358,007 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.3%-ը կամ 65,562 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 1․02%-ով։

Տրամադրած վարկերի 81.7%-ը կամ 292,445 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին,որոնց ծավալը 2024թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 18․2%-ով։

ajax-loader