Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Ալ-Այն մարզում անցկացրել է CIS Travel Marketplace միջոցառումը, որը համախմբել էր Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Աբու Դաբիի 62 գործընկերների՝ հյուրանոցների, տեսարժան վայրերի եւ տուրօպերատորների ղեկավարների:
Նախաձեռնությունը դարձել է DCT Abu Dhabi-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ առանցքային շուկաների հետ համագործակցությունն ամրապնդելու եւ Էմիրություն զբոսաշրջային հոսքը ընդլայնելու համար:
Վերջին ամիսներին Հայաստանից Աբու Դաբի ժամանող հյուրերի հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,4%-ով։
DCT Abu Dhabi-ի միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Աբդուլլա Յուսուֆը նշել է. «ԱՊՀ տարածաշրջանը Աբու Դաբիի համար առանցքային եւ դինամիկ զարգացող շուկաներից մեկն է, եւ ուժեղ տեղական գործընկերությունների կառուցումը վճռորոշ դեր է խաղում: Մարկետփլեյսի ձեւաչափը հնարավորություն է ընձեռում ցուցադրել էմիրության եզակի տեսարժան վայրերը եւ, որ ոչ պակաս կարեւոր է, հաստատել երկխոսություն, համագործակցություն եւ ապահովել մեր գործընկերներին գիտելիքներով եւ գործիքներով, որոնք անհրաժեշտ են Աբու Դաբիի արդյունավետ գովազդման համար»:
CIS Travel Marketplace-ը Աբու Դաբիի 2030-ի լայնածավալ Տուրիստական ռազմավարության մի մասն է, որի նպատակն է զարգացնել ոլորտը եւ ամրապնդել էմիրության կարգավիճակը որպես աշխարհի առաջատար ճանապարհորդական ուղղություն:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ