2025 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 762 մլրդ 123․9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այդ մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․2%-ով։
2025 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 994 հազ. 867 ՀՀ դրամ. այս ցուցանիշը ևս ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 901 հազ. 889 ՀՀ դրամի համեմատ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ