Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Այդ մասին հայտնեցին «Հայփոստ»-ից:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Թողարկման օրը` 12 նոյեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ