Հնդկաստանը չի դադարեցրել ռուսական նավթի գնումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյին։
«Կարող եմ ասել, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել», – Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ընդգծել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարություններն այն մասին, որ հնդկական կողմը գործնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ