Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են մի մասը «Ապարան», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։
Բախման հետևանքով ավտոմեքենանները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ