Sky Stadium․ 2034-ի առաջնությունը՝ երկնաքերի գագաթին

2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի։ Այդ մասին հայտնում է Arab News-ը։

Sky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։

Մարզադաշտը նախատեսված է մինչև 46 հազար երկրպագուների համար և ամբողջությամբ կաշխատի արևային և հողմային էներգիայով։ Շինարարությունը կսկսվի 2027 թվականին և կավարտվի մինչև 2032 թվականը՝ հենց առաջնության մեկնարկից առաջ։

ajax-loader