Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2026-ին կհատկացվի 8 մլրդ 285 մլն դրամ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 285 միլիոն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ինչպես նշել է նախարարը, այս գումարը 88 միլիոն 905 հազար դրամով պակաս է, քան 2025 թվականին։

Միևնույն ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 374 միլիոն 380 հազար դրամ, ինչը 6 միլիոն 811 հազար դրամով պակաս է, քան 2025 թվականի ցուցանիշները։ «Կրճատումների մասով երկու դեպքում էլ խոսքը հիմնականում վերաբերում է ապարատի հետ կապված միջոցառումներին», – պարզաբանել է Հովհաննիսյանը։

ajax-loader