2026-ին 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու․ ֆինանսների նախարար

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2026 թվականին Հայաստանում նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ։ Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք:  

ajax-loader