two people filling tax forms, helping each other.

Ինչն է փոխվել եկամուտների հայտարարագրման համակարգում

ՀՀ հարկային օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները.

  1. Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա։
  2. Կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությունը (սոցիալական կրեդիտների համակարգը) հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք գոնե մուտք կգործեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։
  3. Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ, ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Սա կվերացնի ձեռքով լրացման անհրաժեշտությունը՝ պահպանելով բանկային գաղտնիքը։
  4. Հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
  5. Նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ․ այդ կարգավորումը կիրականացվի կառավարության որոշմամբ։
ajax-loader