Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է, Կապանի ԼՀԿ-ն՝ 16-րդը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին մուծվել է 1.439 տրլն դրամ հարկ։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 52.5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։

Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում է՝ 45.94 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.16 մլրդ դրամով կամ 15.47%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում ԶՊՄԿ-ն է, որը վճարել է 36.17 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 47.48 մլրդ դրամով կամ 56.77%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Չորրորդ տեղում է  Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 34.89 մլրդ դրամ, ինչը 2024թ. 36.33 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 1.45 մլրդ դրամով կամ 3.99%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։

Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 31.89 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 24.99 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։

Սի Փի Էս Էներջի Գրուպը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.38 մլրդ դրամ կամ 7.85% աճ։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը կրկին 7-րդ հորիզոնականում էր։

Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 18.19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 4.69 մլրդ դրամով կամ 34.71%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 16.7 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 78.35%-ով կամ 7.34 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը, որը մուծել է 16.28 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.88%-ով կամ 2.35 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են, բանկային, տեխնոլոգիաների, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 296.56 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.78%-ով կամ 21.56 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 318.13 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 823.18 մլրդ դրամ՝ +6.64% կամ 51.24 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,439.34 մլրդ դրամ՝ +116.13 մլրդ դրամ կամ 8.78%։

1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 20.6%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ 383.05 դրամ), ապա՝ Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 774.22 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.15 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 3.76 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-սեպտեմբեր

Search
NoՀՎՀՀԱնվանումՏեղակայումՀազ. ՀՀԴ
101850138ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԵՐԵՎԱՆ52,496,867
202216066ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈԵՐԵՎԱՆ45,943,380
309400818ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՍՅՈՒՆԻՔ36,171,155
400046317ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ34,884,746
502566492ԱՐԴՇԻՆԲԱՆԿԵՐԵՎԱՆ31,895,253
602502212ԱՄԵՐԻԱԲԱՆԿԵՐԵՎԱՆ24,991,483
702847546ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊԵՐԵՎԱՆ19,004,335
804215053ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԱՐԱՐԱՏ18,192,967
902627448ԴԻՋԻԹԵՅՆԵՐԵՎԱՆ16,701,947
1002629813ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏԵՐԵՎԱՆ16,282,461
1100454054ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ15,664,883
1201282006ՍԻԹԻԵՐԵՎԱՆ15,082,747
1301551651ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱԵՐԵՎԱՆ14,366,675
1401829451ՓՐԻԹԻ ՈՒԵՅԵՐԵՎԱՆ13,205,377
1502562664ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԵՐԵՎԱՆ12,850,973
1609416902ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՍՅՈՒՆԻՔ12,482,395
1702700773ԹԵՂՈՒՏԼՈՌԻ11,863,320
1801520882ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԵՐԵՎԱՆ11,718,541
1902520007ԱԿԲԱ ԲԱՆԿԵՐԵՎԱՆ11,253,411
2000159949ԿԱԲԱՐԿՈԵՐԵՎԱՆ11,037,774
ajax-loader