ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն. պատվիրակությունը կգլխավորի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դրանից հետո Արմեն Գրիգորյենը կմեկնի Բրյուսել։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
- Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025) մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա)։
- «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերության կողմից կազմակերպվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին (Բահրեյնի Թագավորությունից), անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Կոնստանտին Ղազարյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին (Բահրեյնի Թագավորությունից) 2025 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) ծախսերի հատուցումը։
- Ընդունել ի գիտություն, որ Բահրեյնի Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
- Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ