Կապանի լեռնահարստացման կոմբինատը տեղեկացնում է ընկերությունում ներդրված միջազգային ISO 14001 բնապահպանության կառավարման համակարգի հերթական հաջող հավաստագիրը հաստատող վերահսկիչ աուդիտի անցկացման մասին։
ISO 14001:2015 միջազգային ստանդարտի պահանջներով բնապահպանության կառավարման այս համակարգը ընկերությունը, համաձայն միջազգային առաջադեմ փորձի կիրառման իր առաջնահերթության, ընդունել է որպես շրջակա միջավայրի կառավարման ստանդարտ, որը ակրեդիտացված կազմակերպությունների միջոցով պարբերաբար ենթարկվում է սերտիֆիկացիոն աուդիտի։

Համաձայն աուդիտորական «Բյուրո Վերիտաս» միջազգային ընկերության տված վերջին հաշվետվության` վերոնշյալ կառավարման համակարգը Կապանի լեռնահարստացման կոմբինատում գործում է արդյունավետ ու դրական զարգացման միտումներով։