ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։ 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։ 

Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

ajax-loader